Բաժիններ՝

Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում հակամրցակցային համաձայնության վերաբերյալ

Վարչական դատարանը 2022 թվականի ապրիլի 7-ին կայացրած վճռով մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը։ Այս մասին տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Հանձնաժողովը, նշված որոշմամբ, «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հավի ձվի իրացման գների չհիմնավորված իջեցման և բարձրացման, ինչպես նաև այլ տնտեսավարող սուբյեկտներին շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրանց դուրս մղելու համաձայնեցված գործողությունները և վարքագիծը որակել էր որպես հակամրցակցային համաձայնություն:

«Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 11 310 112 դրամի չափով, «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ 50 767 227 դրամի չափով, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ 12 951 952 դրամի չափով, «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 13 767 522 դրամի չափով, «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 3 918 095 դրամի չափով, «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 8 138 392 դրամի չափով, «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 2 016 286 դրամի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս