Բաժիններ՝

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը բողոքել է թանկացումների դեմ

Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցիալական ցանցի իր էջում քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը քննադատել է շուկաներում նկատվող թանկացումները՝ նշելով, որ այս իրավիճակը չի կարող մեկնաբանվել տնտեսական հիմքերով: Ըստ Քըլըչի՝ պետք է բացատրել, որ ազատ շուկայական տնտեսությունը ժողովրդի հաշվին անսահմանափակ շահույթ ստանալու համար չէ և իր կարելի շահույթ ստանալ ժողովրդի բարեկեցության ու առողջ սնվելու հաշվին:

Նշենք, որ Սերդար Քըլըչը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանն է եղել 2014- 2021 թվականներին։ Իսկ 2022-ի հունվարի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930