
IT-հսկաները հովհարաձև արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները. Լավրով

Արեւմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձեւ» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները, սահմանափակելով, այդ թվում՝ սոցցանցերում պետական մարմինների օգտահաշիվները:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են գլոբալ, արեւմտյան, առաջին հերթին, ամերիկյան ինտերնետ հարթակները հովհարաձեւ արգելափակում ամբողջ աշխարհում ռուսաստանյան տեղեկատվական ռեսուրսները:
Դա անում են ցուցադրաբար, առանց ամաչելու: Օրերս Youtube տեսահոսթինգով սահմանափակվել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի հասանելիությունը, այնուհետեւ նմանօրինակ միջոց է կիրառվել նաեւ Պետական Դումայի օգտահաշիվի նկատմամբ»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում: Նա ընդգծել է, որ նախարարության հրապարակման չհիմնավորված սահմանափակումներ է իրականացնում նաեւ Twitter-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: