Մենք ինքներս ենք լուծել հակամարտությունը,Մինսկի խմբի 28-ամյա աշխատանքի արդյունքը զրոյական է․ Ալիև

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նրա խոսքով, Մինսկի խումբը գործում է 28 տարի, «արդյունքն ակնհայտ է՝ զրոյական»։

«Ադրբեջանն ինքը կարգավորեց այս հակամարտությունը։ Փաստորեն, հակամարտությունը կարգավորելու համար Մինսկի խմբին տրված մանդատը գուցե վավեր է դե յուրե, բայց դե ֆակտո կարող է անվավեր համարվել»,- ասել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները։

«Պատերազմից հետո Եվրամիության հետ մեր շփումները ավելի ինտենսիվ դարձան։ ԵՄ-ն ընդունեց նաեւ հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները… ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին եւ ապրիլին տեղի ունեցան եռակողմ հանդիպումներ։ Այս հանդիպումների մասին տեղեկություն է տրվել։ Եզրափակիչ հուշագրի մեջ չի եղել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է։ Քանի որ Ադրբեջանը դրա դեմ է հանդիս գալիս, չկա նաեւ «հակամարտություն» բառը։ Դա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը կարգավորված է»,- պնդել է Ալիեւը։

Տեսանյութեր

Լրահոս