«Տկարամիտի գործով» վճիռ է կայացվել․ Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ տեղեկացանք, որ դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի Գարեգին Պետրոսյանը պետք է ներեղություն խնդրի Ալեն Սիմոնյանից։ Հատկանշական է, որ գործը քննվել է «տնավարի», առանց մեզ ծանուցելու, ընդ որում դատարանը պարտավորեցրել է հրապարակում անել մի ՍՊԸ-ի, որը չի հանդիսանում լրատվական կայքի սեփականատեր։

Գործը «գյոզով» քննարկելը, ըստ մեզ բացատրվում է նրանով, որ հայցվորը կցված նկարի բովանդակությունն է։ Դատավարության մեջ չներգրավելով, դատարանը մեզ զրկել է դատավարական մի շարք երաշխիքներից, մասնավորապես հիմնավորելուց, որ, օրինակ, հրապարակումը (տկարամիտը, սակավամիտը, ծեծ ուտել ցանկացողը և այլն) համապատասխանում է իրականությանը, չի արատավորում անձի պատիվը և արժանապատվությունը, գործով փորձաքննություն նշանակելու, ընկալման խանգարումները պարզելու դատավարական հնարավորություններից և այլն։

Այս և մյուս խախտումների հիմքով ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք»։

Տեսանյութեր

Լրահոս