Բաժիններ՝

Իսրայելը 2021 թվականին 11,3 մլրդ դոլարի սպառազինություններ է վաճառել

Իսրայելը 2021 թվականի ընթացքում վաճառել է 11,3 միլարդ դոլարի զինամթերք, ինչը երեք միլիարդ դոլարով ավելի է 2020 թվականի նույն ցուցանիշից: Ապրիլի 12-ին այդ մասին հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Իսրայելի սպառազինությունների արտահանումը 2021 թվականին հասել է նոր ռեկորդի՝ կազմելով 11,3 միլիարդ դոլար: Նոր ստորագրված համաձայնագրերի քանակը 2020 թվականի համեմատությամբ ավելացել է ավելի քան 30 տկոսով»,- ասված է հայտարարության մեջ: Նախարարությունում նշել են, որ 2021 թվականին Իսրայելի ռազմական արտահանման հիմական բաժինը կազմել են «հրթիռները, հրթիռային արկերը եւ ՀՕՊ-ի համակարգերը (20 տոկոս), վարժեցման ծառայությունները (15 տոկոս), անօդաչու թռչող ապարատները եւ անօդաչու համակարգերը (9 տոկոս), ռադարները եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները (9 տոկոս), օդաչուավոր ինքնաթիռները եւ ավիոնական (9 տոկոս), դիտարկումը եւ օպտոէլեկտրոնիկան (5 տոկոս), մարտական մոդուլները եւ արձակման կայանքները (7 տոկոս), տրանսպորտային միջոցները եւ զրահապատ փոխադրամեքենաները (7 տոկոս), կապի միջոցները (6 տոկոս), հետախուզությունը եւ կիբեռհամակրգերը (4 տոկոս), ռազմամթերքը (4 տոկոս)»:

Մամուլի ծառայությունում հավելել են, որ 2021 թվականին Իսրայելի պաշտպանական արտահանման 34 տոկոսն ուղարկվել է Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, 41 տոկոսը՝ Եվրոպայի երկրներ, 12 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկա, 3 տոկոսն՝ Աֆրիկա, եւս 3 տոկոսը՝ Լատինական Ամերիկա: Բացի դրանից, իսրայելական զինամթերքի հոսքի 7 տոկոսն անցյալ տարի բաժին է ընկել արաբական երկրներին, նշել են նախարարությունում: «(Պաշտպանական ոլորտում) երկրների միջեւ արտահանական համաձայնագրերի բաժինը, որոնք ստորագրել է (Իսրայելի) պաշտպանության նախարարությունն՝ ավելացել է ավելի քան եռապատիկ՝ 2021 թվականին հասնելով 3,365 միլիարդ դոլարի՝ 2020 թվականի 911 միլիոնի համեմատությամբ»,- պարզաբանել են նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս