Ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում ժամը 15:00-ից ընթացող հանրահավաքի ընթացքում, քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել:

Ոստիկանությունից 168.am-ին  փոխանցեցին, որ Ազատության հրապարակում հավաքի մասնակից աղջիկներից մեկը մոտեցել ու մատնացույց է արել իրեն հարվածած մի տղամարդու: Ոստիկանությունը տղամարդուն բերման է ենթարկել, և դրան փորձել է խոչընդոտել հավաքի մասնակից մեկ այլ տղամարդ: Բերման են ենթարկել նաև ոստիկանների աշխատանքը խոչընդոտողին:

Ոստիկանությունը սադրանքի չի գնացել, իրավիճակը փոքր-ինչ լարվել է նկարագրված իրավիճակի պատճառով:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930