
Ճապոնիան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի շուրջ 20 կազմակերպությունների դեմ

Ճապոնիան պատժամիջոցների ցուցակում կներառի եւս շուրջ 20 կազմակերպությունների եւ մոտավորապես 400 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի պատգամավորների՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսով: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան:
«Պատժամիջոցներ կսահմանվեն շուրջ 20 կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ռազմական ոլորտի հետ, ինչպես նաեւ մոտավորապես 400 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ զինծառայողների եւ պատգամավորների դեմ»,-նշել է նա:
Ներկա դրությամբ Ճապոնիան Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցների մի քանի փաթեթ: Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակը ներառում է այս երկրից 101 ազգանուն եւ 130 կազմակերպություն: Նաեւ արգելք է մտցվել շուրջ 300 ապրանքների, ինչպես նաեւ պարճանքի առարկաների արտահանման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: