Լիլիթ Բեգլարյանը մեկնել է Փարիզ

Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին Փարիզում է տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում է ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը։

Այցը կազմակերպվել է Ռոբերտ Շուման ինստիտուտի և համանուն հիմնադրամի կողմից։

Ծրագրի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահի երկու թեկնածուների գրասենյակներում՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀԿ գործընկեր կուսակցության՝ Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսի։

Պատվիրակության անդամները տեղում կծանոթանան ընտրությունների դինամիկային, քաղաքական ենթատեքստին, քարոզարշավի ընթացքին։ Կայցելեն նախընտրական շտաբեր՝ հանդիպելու փորձագետների հետ և տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930