
Նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը` «Փյունիկ»-ը, տոնում է 30-ամյակը

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տոնում է հիմնադրման 30-ամյակը: Ակումբը հիմնադրվել է 1992թ․-ին և մինչև 1995թ․-ը կրել Է ՀՄԸՄ («Հոմենեթմեն») անունը, իսկ 1995թ․-ին վերանվանվել՝ «Փյունիկ»։
«Փյունիկը» նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է։ Թիմը 14 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ դարձել է գավաթակիր և 9 անգամ՝ սուպերգավաթակիր։
Ակումբի մարզադպրոցն այս տարիների ընթացքում հայկական ֆուտբոլին տվել է մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների, ովքեր Հայաստանի ազգային հավաքականի կորիզն են կազմել։
«Փյունիկի» 30-ամյակի հետ կապված միջոցառումները կանցկացվեն առաջիկա աշնանը։