Բաժիններ՝

11 օդանավակայանների ժամանակավոր փակումը Ռուսաստանի հարավում երկարացրել են մինչև ապրիլի 13-ը

«Ռուսավիացիա»-ն յոթերորդ անգամ երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում. այս անգամ՝ մինչեւ ապրիլի 13-ը։

«Մինչեւ ապրիլի 13-ը Մոսկվայի ժամանակով 03:45-ը երկարացվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում՝ Անապայի, Բելգորովի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այդ քաղաքներ ուղեւորների տեղափոխումը կազմակերպելու համար ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվում է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները:

Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են գերատեսչությունում: Թռիչքների սահմանափակումները ՌԴ-ի ներսում մտցվել են «Ռոսավիացիա»-ի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու օրը:

Ավելի ուշ դրանք մի քանի անգամ երկարացվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս