Բաժիններ՝

Հարավային Կորեայի արտգործնախարարն ապրիլի 7-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի հանդիպմանը

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չոն Իյ Յոնն ապրիլի 7-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների եւ դաշինքի գործընկերների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր կայքում։

«Չոն Իյ Յոնը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների եւ կազմակերպության գործընկերների արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպմանը, կքննարկի միջազգայն կարգի ամրապնդման առաջարկությունները եւ անվտանգության գլոբալ մարտահրավերները, այդ թվում Ուկրաինայի իրադրությունը»,- ասված է Հարավային Կորեայի նախարարության հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-ն մասնակցության է հրավիրել Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի չորս երկրների՝ Կորեայի Հանրապետությանը, Ճապոնիային, Ավստրալիային եւ Նոր Զելանդիային: Չոն Իյ Յոնը պլանավորում է քննարկել Ուկրաինայի իրադրությունը, ՆԱՏՕ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ համագործակցությունը, Կորեական թերակղզու խնդիրը, հավելել են հարավկորեացի դիվանագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930