Բաժիններ՝

Չինաստանը մտադիր է ռուսական գազ գնել զեղչով. Bloomberg

Հեղուկացված գազի չինացի ներմուծողները պլանավորում են ռուսական հեղուկացված բնական գազը (ՀԲԳ) գնել զեղչով: Ապրիլի 4-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Գործակալության տվյալներով՝ Չինաստանի խոշորագույն պետական ընկերությունները, որոնց թվում են Sinopec-ը եւ PetroChina-ն, բանակցություններ են վարում մատակարարների հետ մեծ զեղչով հեղուկացված բնական գազի կանխիկ խմբաքանակների գքման շուրջը: Ինչպես ճշտում է աղբյուրը, որոշ ներմուծողներ դիտարկում են Ռուսաստանի ֆիրմաների օգտագործման հնարավորությունը դրանց անունից ՀԲԳ-ի գնման հայտամարցույթներին մասնակցելու համար, որպեսզի այլ երկրների կառավարություններից թաքցնեն ՌԴ-ից գազի մատակարարումների՝ իրենց պլանները: Բացի դրանից. ընկերությունները նաեւ մտադր են ձեռնպահ մալ մեծ գնումներից:

Առեւտրականների տեղեկատվությամբ, որը բերում է գործակալությունը, ռուսական ՀԲԳ-ն վաճառվում է ավելի քան 10 տոկոսզով Միջին Ասիայից մատակարարումների գների համեմատությամբ: Bloomberg-ը նշում է, որ Չինաստանում այժմ գազի պակաս չկա, ինչը կապված է տաք եղանակի եւ հնարավոր նոր հակաքովիդային միջոցների առիթով անհանգստությունների նվազման հետ:

Սակայն ցածր գնով վառելիքի ձեռքբերումը ՉԺՀ-ին թույլ կտա պահեստարանները լցնել մինչեւ գների սեզոնային բարձրացումը: Sinopec-ից եւ PetroChina-ից մեկնաբանություններ ստանալ գործակալությանը չի հաջողվել: Ավելի վաղ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ռուսական էրնեգապաշարների մատակարարումների բոլոր հնարավոր տարբերկաներին, այդ թվում դրանցից Եվրոպայի հրաժարմանը, այդ դեպքում պաշարները կվերաուղղորդեն այլ շուկաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս