Բաժիններ՝

ՊՆ զինծառայողը Նոր Գեղիում Mercedes-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել քարերի վրա․ կա վիրավոր

Կոտայքի մարզում, այսօր, ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06։30-ից 07-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Շիրազ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել քարերի վրա, մասամբ վնասելով նաև բնակչի տան ցանցե ցանկապատը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Շիրազ Բ․-ն ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս