
ԱՄՆ-ը Ռուսաստանին համարել է «սուր սպառնալիք», իսկ Չինաստանին՝ «առավել կարևոր մրցակից»

ԱՄՆ-ը Ռուսաստանին համարում է «սուր սպառնալիք աշխարհակարգի համար», իսկ Չինաստանը՝ «ԱՄՆ-ի կարեւոր ռազմավարական մրցակից եւ մարտահրավեր», հետեւում է Պենտագոնի պարզաբանումներից, որոնք վերաբերում են նոր Ազգային պաշտպանության ռազմավարությանը։
«Պենտագոնը գործելու է անհապաղ, որպեսզի ամրապնդի եւ աջակցի զսպմանը. դրա հետ մեկտեղ ՉԺՀ-ն մեր առավել կարեւոր ռազմավարական մրցակիցն է եւ հիմնական մարտահրավերը»,-ընդգծել են նախարարությունում: Ճշտվում է, որ ՉԺՀ-ն ունի «ռազմական, տնտեսական եւ տեխնոլոգիական ներուժ, որպեսզի մարտահրավեր նետի միջազգային համակարգին»:
Բացի այդ, ռազմավարության համաձայն, ԱՄՆ-ը բախվում է այլ մշտական սպառնալիքների, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ մարտնչող ծայրահեղական կազմակերպությունների կողմից:
«Պաշտպանության նախարարությունը ներդրումներ կանի իր համեմատական ռազմական առավելությունների ուժեղացման, ռազմական դիրքի ամրապնդման, կայուն լոգիստիկայի ապահովման եւ տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների հետ համագործակցության ընդլայնման գործում»,-հայտարարել են պաշտպանական գերատեսչությունում:
Ազգային պաշտպանության ռազմավարության գաղտնի վարկածը ներկայացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսին: Ռազմավարության գաղտնի տեղեկություններ չպարունակող հատվածը կհրահպարակվի ավելի ուշ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: