
Կիրակնօրյա լավագույն նախաճաշը

Բաղադրիչներ
1. Վարսակի փաթիլներ – 55 գ
2. Դարչին – 3 գ
3 Աղ – 3 գ
4. Խտացրած կաթ – 44 գ
5. Կարագ – 15 գ
6. Կաթ – 70 մլ
7. Հատապտուղների մուրաբա – 42 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթը, խտացրած կաթը, դարչինը և աղը խառնել: Հասցնել եռման աստիճանի և ավելացնել վարսակի փաթիլները: Շիլան եփել 7-10 րոպե։
2. Պատրաստի շիլան մատուցել հատապտուղների մուրաբայի հետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը