
Երբ շատ եք ուզում գնալ Վրաստան. պատրաստում ենք աջարական խաչապուրի

Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ցորենի ալյուր – 1 կգ
2. Սառը ջուր – 600 մլ
3. Չոր խմորիչ – 5 գ
4. Աղ – 20 գ
5. Շաքարավազ – 20 գ
Միջուկի համար՝
1. Իմերական պանիր -250 գ
2. Սուլուգունի – 250 գ
3. Ձու – 2 հատ
4. Թթվասեր – 1 ճ/գ
5. Կարագ – 15 գ
Պատրաստման եղանակը
1. Խմորը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները։ Այնուհետև ձևավորել 300 գրամանոց գնդիկներ և թողնել, որ խմորը բարձրանա (մոտ 30 րոպե):
2. Պատրաստի խմորից նավակ ձևավորել՝ հատակը զգուշորեն հունցելով։
3. Կենտրոնում լցնել 300 գ պանրի միջուկ և նավակը դնել նախապես տաքացված ջեռոցը, թխել 15 րոպե։
4. Պատրաստի խաչապուրու կենտրոնում լցնել հում ձու և մի քիչ կարագ դնել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը