Բաժիններ՝

Իրաքում ԱՄՆ հյուպատոսարանի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Իրաքի Էրբիլ քաղաքում հրթիռակոծվել է այն շրջանը, որտեղ գտնվում է ԱՄՆ հյուպատոսությունը։

Այս մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հայտնել են Իրաքի պետական հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Իրաքի սահմաններից դուրս գտնվող տարածքից բալիստիկ հրթիռներ են արձակվել ԱՄՆ հյուպատոսարանի ուղղությամբ։

Նշվում է, որ զոհեր ու վիրավորներ չկան, որոշ շինությունների նյութական վնաս է հասցվել։

Նախկինում Էրբիլի միջազգային օդանավակայանի համալիրում տեղակայված ամերիկյան զորքերի ուղղությամբ հարձակումներ էին գրանցվել անօդաչուների օգնությամբ ու հրթիռներով։ ԱՄՆ-ն մեղադրում է Իրանի հետ կապ ունեցող զինյալներին։

Իրանի պետական հեռուստաընկերության լրագրողը հայտնել է, թե ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ հրթիռներն արձակել է Իրանը՝ նպատակ ունենալով ոչնչացնել «գաղտնի իսրայելական բազան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս