
Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն

Մարտի 13-ին, ժամը 08:38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տունը (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։