Բաժիններ՝

Brent մակնիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 130,62 դոլար

Նավթի համաշխարհային գները մարտի 9-ի առավոտյան 2 տոկոսով կաճեն Ռուսաստանից շուկա դրա թերամատակարարումների սպասումների կապակցությամբ: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Երեւանի ժամանակով 09:24-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կտրուկ բարձրանում է2,06 տոկոսով՝ հասնելով 130,62 դոլարի, WTI մակնիշի ապրիլյան ֆյուչերսների գինը՝ 1,63 տոկոսով՝ հասնելով 125,72 դոլարի: ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով նավթի մատակարարումների ընդհատումների առնչությամբ երկյուղները նավթի գնանշումները պահում են 2008 թվականից ի վեր առավելագույն մակարդակների վրա: Ռուսաստանը խոշորագույն նավթարդյունահանողներից մեկն է աշխարհում:

Մարտի 8-ին ԱՄՆ-ը ռուսաստանյան նավթի, մի շարք նավթամթերքների, հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) եւ ածխի ներմուծման արգելք է սահմանել: Նրանց հետո Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կդադարեցնի նավթի եւ մի շարք նավթամթերքների ներմուծումը Ռուսաստանից: ԱՄՆ-ն անցյալ տարի Ռուսաստանից օրական ներմուծել է ավելի քան 670 հազար բարել նավթ եւ նավթամթերքներ, վկայում են ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալները: Ինչպես ուշադրություն են դարձնում ANZ-ի վերլուծաբանները, որոնց խոսքը մեջբերում է Wall Street Journal թերթը, ԱՄՆ-ը պետք է այլ երկրների հետ առեւտուր կատարելիս այդ ներմուծումը փոխհատուցող միջոց գտնի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս