Կաթնաշոռային կեքս՝ լայմով և կոկոսով
Բաղադրիչներ
1. Ալյուր – 210 գ

2. Կոկոսի քերուկ – 25 գ

3. Կարագ – 110 գ

4. Կաթնաշոռ – 200 գ

5. Շաքարավազ – 130 գ

6. Ձու – 3 հատ

7. Լայմ – 1 հատ

8. Փխրեցուցիչ – 10 գ
9. Սոդա – 2 գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը մաղել փխրեցուցչի և սոդայի հետ միասին:
2. Թխման համար նախատեսված 25×10 սմ կաղապարը պատել յուղաթղթով:
3. Լայմը լավ լվանալ, չորացնել, կեղևը քերել, հյութը քամել:
4. Կարագը մանրացնել շաքավազի հետ: Ավելացնել ձուն, կաթնաշոռը, կոկոսի քերուկը, լայմի հյութը: Հարել, մինչև միասեռ դառնալը:
5. Ավելացնել ալյուրը և լայմի քերած կեղևը, խառնել և լցնել կաղապարի մեջ:
6. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 50-55 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

