Բաժիններ՝

Մեծ մարդկանց վերջին բառերը

1. Ռաֆայել Սանտի, նկարիչ

«Երջանիկ եմ»:

2. Գուստավ Մալեր, կոմպոզիտոր

«Մո՜ցարտ»:

3. Բեսսի Սմիթ, երգչուհի

«Ես գնում եմ, բայց գնում եմ հանուն տիրոջ»:

4. Ժան Ֆիլիպ Ռամո, կոմպոզիտոր

Դիմելով հոգևորականին. «Սատանան տանի, ինչի՞ համար են այդ երգերը, հայր սուրբ: Չէ՞ որ Դուք ֆալշ եք երգում»:

5. Ֆրենկ Սինատրա, երգիչ

«Ես կորցնում եմ նրան»:

6. Ջորջ Օրուել, գրող

«50 տարեկանում յուրաքանչյուր մարդ ունենում է այն դեմքը, որին արժանի է»: Նա մահանալիս 46 տարեկան էր:

7. Նոստրադամուս, բժիշկ, ալքիմիկոս, աստղագուշակ

«Վաղ առավոտյան ես կմահանամ»: Գուշակությունը կատարվել է:

8. Մարիա Անտուանետա, Ֆրանսիայի թագուհի

Տրորելով դահիճի ոտքը. «Խնդրում եմ ներել ինձ, միսյո, ես պատահաբար տրորեցի»:

9. Լեոնարդո դա Վինչի, նկարիչ

«Ես վիրավորել եմ Աստծուն և մարդկանց, չէ՞ որ իմ աշխատանքներում ես չհասա այն բարձունքին, ինչին ձգտել եմ»:

10. Ռիչարդ Ֆեյնման, ֆիզիկոս, գրող

«Ինչ տխուր բան է մահանալը»:

11. Սըր Արթուր Կոնան Դոյլ, գրող

Դիմելով կնոջը. «Դուք հիասքանչ եք»:

12. Էռնեստ Հեմինգուեյ, գրող

Ինքնասպանությունից առաջ դիմելով կնոջը. «Բարի գիշեր, փիսիկս»:

13. Յուջին Օ’ Նիլ, գրող

«Ես այդպես էլ գիտեի. ծնվել եմ հյուրանոցում և, սատանան տանի, հյուրանոցում էլ մահանում եմ»:

14. Ուիլսոն Միզներ, դրամատուրգ

Դիմելով հոգևորականին. «Ինչո՞ւ պետք է խոսեմ Ձեզ հետ: Ես հենց նոր խոսել եմ Ձեր ղեկավարի հետ»:

15. Պիտեր Մարավիչ, բասկետբոլիստ

Հենց խաղի ժամանակ սրտի կաթված ստանալով և ընկնելով գետնին. «Ես ինձ գերազանց եմ զգում»:

16. Սըր Ուինսթոն Չերչիլ, Մեծ Բրիտանիայի վարչապետ

«Ինչպե՞ս է այս ամենն ինձ զզվեցրել»:

17. Սթիվ Ջոբս

«Ա՜յ քեզ բան: Ինչ լավ է»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս