
Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության մի քանի գումարումների պատգամավոր, լրագրող, հրապարակախոս, գրողների միության անդամ Վարդգես Բաղրյանի մահվան մասին։ Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար։ Անուրանալի է Վարդգես Բաղրյանի դերը Արցախի հեռուստատեսության կայացման գործում:
Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումներն ու զրույցները Արցախի, նրա ապագայի, հայ ժողովրդի ներուժի օգտագործման մասին։
Խորը ցավակցություններս եմ հայտնում Վարդգես Բաղրյանի ընդտանիքին, հարազատներին»,- ասված է ցավակցական հեռագրում: