Բելառուսական Գոմել քաղաքը որպես բանակցությունների վայր ընտրել է ուկրաինական կողմը. Պեսկով

Բելառուսի Գոմել քաղաքը որպես բանակցությունների վայր ընտրել է ուկրաինական կողմը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Գոմել քաղաքը որպես բանակցությունների հարթակ առաջարկվել է ուկրաինական կողմից: Ռուսական պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը նշել է նաև, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով շուտով հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28