Դանակահարություն` Էջմիածնում
Փետրվարի 16-ի երեկոյան Էջմիածնում դանակահարություն էր եղել: Կատարվածի վերաբերյալ բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին ժամը 22-ի սահմաններում. հաղորդման համաձայն՝ ծակած-կտրած վերքով 45-ամյա տղամարդու էին տեղափոխել հիվանդանոց:
Ահազանգին արագ արձագանքած Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով նախ պարզեցին, թե դեպքը որտեղ է կատարվել, ապա պարզեցին կասկածվողի ինքնությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Էջմիածնի 47-ամյա մի բնակիչ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են: