
Ռոնալդուի որդին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ակադեմիայի թիմի հետ

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի որդին` Ռոնալդու կրտսերը, պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ակադեմիական թիմի հետ: Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Ռոնալդու կրտսերը ակադեմիայի թիմի կազմում հանդես կգա 7 համարի ներքո, ինչպես իր հայրը: Նա 11 տարեկան է և ավելի վաղ հանդես է եկել իտալական «Յուվենթուս»-ի պատանեկան թիմի կազմում:
Քրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ ընթացիկ տարում, իտալական «Յուվենթուս»-ից: Նա ավելի վաղ` 2003-2009 թվականների եղել է անգլիական ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի 5-ակի դափնեկիր է, Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ ակումբային կարիերայի ընթացքում նվաճել գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները: