![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ․ մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1044029787_0_0_1280_720_1920x0_80_0_0_89f124d5122272d59c49f3cf50af0685.jpg)
Թուրքիայի կառավարության կազմում առաջիկայում կարող են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Այդ մասին խոսվում է թուրքական մամուլում, ինչպես նաև համացանցի թուրքական տիրույթում: Ըստ ermenihaber.am-ի՝ նման խոսակցություններ շրջանառվեցին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի հրաժարականից հետո:
Բացի այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի օր առաջ չէր բացառել որոշ փոփոխություններ կառավարությունում՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված է ծառացած նոր խնդիրներից, որոնց հետ բախվում է Թուրքիան:
Ուշագրավ է, որ համացանցի թուրքական տիրույթում նույնպես խոսվում է այդ մասին: Օրինակ թուրք լրագրող Թոլգա Ըշըքը, անդրադառնալով այդ թեմային, Twitter-ի էջում գրել էր, որ շուտով 1-3 նախարար փոխվելու են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել էր Բեքիր Բոզդաղը, ով ավելի լավ մի քանի պաշտոններ էր զբաղեցրել տարբեր գերատեսչություններում: