Բաժիններ՝

11 հետաքրքիր փաստ «Թղթե տունը» սերիալի մասին, որը կարող էր փակվել առաջին եթերաշրջանից հետո

1. Սերիալի ցուցադրությունը սկսվել է 2017 թվականին, իսպանական «Անտենա-3» հեռուստաալիքով: Առաջին մասերը բարձր գնահատանքի են արժանացել հանդիսականի և քննադատների կողմից, բայց առաջին եթերաշրջանի վերջում շոուի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է իջնել:

2. Օգնության է հասնում ամենահաս Netflix-ը և գնում է շոուի ցուցադրման միջազգային իրավունքը: Իսպանական La Casa de Papel («Թղթե տուն») անվանումը փոխարինվել է Money Heist («Կողոպուտ») անվանումով: Հանդիսատեսի ռեակցիան զարմացրել է ոչ միայն նախագծի ստեղծողներին, այլ նաև Netflix-ի ղեկավարությանը. սերիալը դարձել է ամենադիտվող ոչ անգլալեզու նախագիծը Netflix-ի ամբողջ պատմության ընթացքում:

3. Քաղաքների անուններով էին կոչվում կողոպտիչների ամբողջ թիմը, բացի Պրոֆեսորից: Եվ քչերը գիտեն, որ, այնուամենայնիվ, նա ուներ ոչ պաշտոնական ծածկանուն. դա Վատիկանն էր:

4. Սկզբում բոլոր նկարահանումները կատարվում էին Իսպանիայում, իսկ բյուժեն բավականին համեստ էր այս ժանրի համար: Եվ միայն Netflix-ի գալով՝ սերիալի աշխարհագրությունը և բյուջեն էականորեն փոխվեցին:

5. Տոկիոյի արտաքինը՝ սանրվածքից մինչև հագուստի ոճ, ամբողջովին ընդօրինակված է Լյուկ Բեսոնի «Լիոն» ֆիլմի հերոսուհի Մատիլդայից:

6. Յուրահատուկ և, լինենք ազնիվ, երբեմն նյարդայնացնող Դենվերի ծիծաղը դարձել է սցենարի մի մասը դեռ քասթինգից առաջ:

7. Կողոպտիչների դիմակները պատկերում են Սալվադոր Դալիի դեմքը, և դրա պատճառն այն էր, որ ըստ սերիալի հեղինակների, Դալին անսահման երևակայության մարմնավորումն է, ինչն ամբողջությամբ համապատասխանում է Պրոֆեսորին և նրա թիմին:

8. Շոուն սիրվել է ոչ միայն հասարակ հանդիսատեսի կողմից, այլ նաև այնպիսի աստղերի, ինչպիսիք են Սթիվեն Քինգը և Նեյմարը: Վերջինս նույնիսկ էպիզոդիկ դեր է ստացել երրորդ եթերաշրջանում:

9. Դրամահատարանի ղեկավարությունը թույլ չի տվել սերիալը նկարել իրենց տարածքում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

10. Էպիզոդները նկարահանվում են հերթականությամբ, և դերասանները սցենարը ստանում են կոնկրետ սերիայի համար՝ նկարահանումից քիչ առաջ, դրա համար նրանք չեն իմանում, թե ինչ է հետագայում սպասվում իրենց պերսոնաժներին:

11. 2018 թվականին շոուն արժանացել է «Էմմի»-ի՝ որպես «Լավագույն դրամատիկ սերիալ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս