Ի՞նչ ունեցվածքի տեր է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը

Երկու օր առաջ «Հայ ազգային կոնգրես» կուսացությունից դուրս գալու դիմում գրած և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 65 պատգամավորի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված, այս պահին դեռևս ԲՏԱ նախարար Վահագն ԽաչատուրյանիԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, մեկ ավտոտնակ և երկու հողամաս։

Խաչատուրյանի դրամական միջոցները հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 5,550,927.00 և 6,032,020.00 ՀՀ դրամ և 163 ԱՄՆ դոլար։

Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար։

Աշխատավարձ է ստացել ԵՊՀ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից՝ 2 միլիոն 666 հազար դրամ, և  Հայէկոնոմ բանկից՝ 5 միլիոն 400 հազար դրամ։

Հայտարարագիր է ներկայացրել նաև Խաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ևս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, բացի դրանից՝ 2480 եվրո, 1089 ԱՄՆ դոլար։

Կանխիկ գումար՝ 3 միլիոն 500.000 դրամ, և աշխատավարձ՝ 1 միլիոն 700 հազար դրամ՝ ստացված «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ից։

Տեսանյութեր

Լրահոս