Միլիոնների արտոնություն՝ ՔՊ ցուցակով Ջերմուկի ղեկավար դարձած Վահագն Արսենյանի ընտանիքի բիզնեսին
Կառավարությունը 3.8 միլիարդ դրամի ներդրման դիմաց 250 միլիոն դրամի մաքսային արտոնություն է տվել «Ջերմուկ գրուպ» ընկերությանը։
Ըստ ընդունված որոշման՝ այս ընկերությունն արդեն իրականացրել է 70․7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285.000 դրամ միջին աշխատավարձով։
Նախատեսված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան և այլ երկրներ:
Հիշեցնենք, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատերn Ազգային ժողովի նախկին պատգամավոր (ՀՀԿ) Աշոտ Արսենյանն է, որի որդին՝ Վահագն Արսենյանը, 2021 թվականի ավագանու ընտրություններին գլխավորում էր ՔՊ ցուցակը և հենց այդ ցուցակով էլ դարձավ խոշորացված Ջերմուկ համայնքի ղեկավար։