Բաժիններ՝

Մահացել է Ժորա Սնխչյանը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը․ «Խոր ցավով տեղեկացանք, որ 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական պարգևների արժանացած վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում պարոն Սնխչյանի ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28