Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Նորքի այգիները կամ, ինչպես ընդունված է անվանել՝ Երևանի «թոքերը», հերթական անգամ հանել է աճուրդի, և քանի որ աճուրդի հանված տարածքը, արդեն մի քանի անգամ է՝ չի՛ վաճառվում, Կառավարությունը որոշել է այս անգամ գույքը գնահատել ոչ թե՝ արժեքի 100, այլ՝ 80 տոկոսի չափով։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ անխուսափելի չի համարում Ուկրաինայում սպասվող հակամարտությունը:
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստն ունի:
Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկենն ասել է, որ երկիրը երկար ժամանակ աջակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի ծրագրերին, սակայն Ուկրաինայի իշխանությունների վարքագիծը հունգարացի բնակչության նկատմամբ ցույց է տալիս Կիևի անհամապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին Ստեփանակերտում մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:
Կառավարությունը կրճատել է զբաղվածության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված գումարն ու ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ և ոչ թե պետական բյուջե։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցում ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել հինգերորդ եւ վեցերորդ դասարանների դպրոցականների հետ։
Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։ Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատեսել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ներառումը, այդ թվում՝ հունվարի 27-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ փետրվարի 7-ին և 8-ին Գերմանիայի իր գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ մեկնելու է Ուկրաինա։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը խոսելով իշխանությունների՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություների և դրա հետևանքների մասին նկատեց. «Առհասարակ հայելային հետքաշման գաղափարին շատ վատ եմ վերաբերվում։ Երբ թշնամին է ներխուժել մեր սուվերեն տարածք, ի՞նչ հայելային հետքաշման մասին է խոսքը։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեքիր Բոզդաղին նշանակել է Արդարադատության նոր նախարար:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունն ավարտում են պատժամիջոցային փաթեթի կազմավորումն ընդդեմ Ռուսաստանի, որոնք կարող են սահմանվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի ներխուժել Ուկրաինա: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը երեկ՝ բանակի 30-ամյակի կապակցությամբ այցելել էր N զորամաս, հանդիպել մարտական հենակետերում ծառայություն իրականացնող զինվորներին:
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին հունվարի 29-ին Արցախի գիտական կենտրոնում ներկա է գտնվել «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախ Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:
ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին, սակայն սրման դեպքում դա կստիպի Ռուսաստանին «թանկ վճարել», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովստի»-ին՝ վկայակոչելով թուրինյան La Stampa թերթում հրապարակված հարցազրույց
Վատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Հունվարի 28-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել:
Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ:
Սաթիկ Սեյրանյանը հունվարի 29-ին Ժուռնալիստների միության 13-րդ համագումարում կայացած ընտրության ընթացքում վերընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության:
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են զորակոչվել ՌԴ Զինված ուժեր