ԱՄՆ-ն և ԵՄ-ն մոտ են հակառուսական պատժամիջոցների ձևավորման ավարտին. Bloomberg

Միացյալ Նահանգները և Եվրամիությունն ավարտում են պատժամիջոցային փաթեթի կազմավորումն ընդդեմ Ռուսաստանի, որոնք կարող են սահմանվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի ներխուժել Ուկրաինա: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Ինչպես նշվում է, պատժամիջոցները հիմնականում տարածվելու են ՌԴ պետական պարտքի վերաֆինանսավորման հետ կապված գործարքների, ֆինանսական հատվածի վրա, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և Կրեմլին մոտ կանգնած անձանց վրա:

Աղբյուրն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և եվրոպական երկրների ղեկավարությունների ներկայացուցիչները մի քանի շաբաթ շարունակ համաձայնեցրել են հնարավոր պատժամիջոցների մասնրամասները: Այժմ այդ գործընթացը «մոտենում է ավարտին»:

Տեսանյութեր

Լրահոս