
«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Կոլումբիայից

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստն ունի: Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, ակումբին էմիացել 24-ամյա կոլումբիացի եզրային կիսապաշտպան Ջոնաթան Դուարտեն: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դուարտեն հանդես է եկել կոլումբիական «ՕրսոմարսոՊալմիրան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրած 24 խաղերում դարձել է 4 գոլիհեղինակ։ Դուարտեն հանդես է եկել նաև կոլումբիական «Ռեալ Սանտադեռ» ֆուտբոլային ակումբում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը«Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս էանցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկհանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակիհետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին: