
Հունգարիայում կարծում են, որ Ուկրաինայի համար դեռ վաղ է անդամակցել ՆԱՏՕ-ին

Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկենն ասել է, որ երկիրը երկար ժամանակ աջակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի ծրագրերին, սակայն Ուկրաինայի իշխանությունների վարքագիծը հունգարացի բնակչության նկատմամբ ցույց է տալիս Կիևի անհամապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:
«Ուկրաինան հակադրվեց Անդրկարպատիայում ապրող հունգարացիներին և իրեն անընդունելի պահեց դաշինքի համար: Դրանից հետո Կառավարությունը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ անդամակցելուն, այն չի արդարացնում ՆԱՏՕ-ի ակնկալիքները»,-ասել է նախարարը:
Բենկենը նշել է, որ Բուդապեշտը կրկին կաջակցի Կիևի՝ դաշինքին միանալու ձգտումներին, երբ ուկրաինական իշխանությունը Անդրկարպատյան հունգարացիներին կշնորհի նույն իրավունքները, ինչ Հունգարիան տալիս է երկրի ուկրաինախոս բնակչությանը։