Բաժիններ՝

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցում ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել հինգերորդ եւ վեցերորդ դասարանների դպրոցականների հետ։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Դասի ընթացքում պարապմունքներ են անցկացվել։ Առաջին դասը՝ «Խաղաղապահները. ովքե՞ր են նրանք» թեմայով, երկրորդը՝ ականների շարունակական վտանգի պայմաններում վարքագծի կանոնների մասին, երրորդը՝ առաջին բուժօգնության մասին»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Սոկորեւը։

Որպես դիտողական նյութ՝ ռուս զինծառայողները պրեզենտացիա էին նախապատրաստել խաղաղապահների հիմնական խնդիրների եւ Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության վերաբերյալ։ Աշակերտները բազմաթիվ նոր տեղեկություններ են ստացել ռուս սակրավորների կողմից արդիական ականորսիչների եւ ական հայտնաբերող շների միջոցով տարածքի մաքրման եւ ականազերծման մասին:

Որպես տեսողական նյութ՝ ռուս խաղաղապահները պատմել եւ պրեզենտացիա էին նախապատրաստել երեխաների համար խաղաղապահների հիմնական խնդիրների եւ Ռուսաստանում եւ աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31