Բաժիններ՝

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված

Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հունվարի լույս 23-ի գիշերը: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթաշենի 2-րդ փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված:

Ըստ տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31