21-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին
Հունվարի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Երևանի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 21-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի նոյեմբերի 19-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:
21-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։