Աշոտ Երկաթն ազատ կարձակվի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Բախշյանի նախագահությամբ, համակցված խափանման միջոց կիրառեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) նկատմամբ։

Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին և 2 միլիոն դրամ գումար գրավ։ Գումարը դատարանի արտաբյուջետային հաշվին մուտք անելուց անմիջապես հետո Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։

Հիշեցնենք, որ Աշոտ Երկաթը կրկին կալանավորվել էր մեկ տարուց ավելի ազատության մեջ գտնվելուց հետո։ Նրա նկատմամբ կարճվել է գործը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասով։ Ներկայումս վերջինս մեղադրվում է զենք-զինամթերք պահելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս