ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում են ընդդեմ Ռուսաստանի նոր պատժամիջոցները, ՀՀ ԿԲ-ն դրա հետևանքները դիտարկե՞լ է․ Արմեն Գևորգյան

Ազգային ժողովում շարունակվում են այս տարվա առաջին հերթական  նստաշրջանի աշխատանքները․ օրակարգում նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցն է։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հակիրճ ներկայացնելով  ԱՄՆ-ի Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումները, որի առանցքում SWIFT (միջազգային փոխանցումների) համակարգից Ռուսաստանն անջատելու հեռանկարն է, հարց ուղղեց ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանին․

«Հաշվի առնելով մեր Կենտրոնական բանկի վերլուծական, ծրագրավորողական, հատկապես մոդելավորման կարողությունները, արդյոք ինչ-որ ձևով գնահատվե՞լ է նման հեռանկարի ազդեցությունը մեր բանկային համակարգի վրա»։

ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուն հարցին ի պատասխան՝ ասաց՝ քանի որ  Ռուսաստանի Դաշնությունը  հիմնական գործընկեր է, ուստի ցանկացած շոկ գնահատում են՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցությունը․

«2014 թվականի մեծ արժութային շոկն էական ազդեցություն ունեցավ, երբ աշխարհի մնացած մասում ճգնաժամ չկար, բայց կոնկրետ ռուսական ճգնաժամը մեզ վրա էականորեն ազդեց։ SWIFT-ի հետ կապված սահմանափակումները ռուսական ընկերությունների, շատ մեծ, էական բաներ են փոխելու տարածաշրջանում, առաջին հերթին՝ թեկուզ նույն իրենց տնտեսական խնդիրների, արժութային շոկերից ածանցված ռիսկերը, որ կարող են ներթափանցել մեզ մոտ, որը պարբերաբար այդ շոկերը, այո, գնահատվում են։ Պետք է փակագծերում ասեմ, որ մի փոքր կախվածությունը նվազել է, կապը նվազել է մի փոքր, առաջ մի քիչ ավելի գծային էր, հիմա այդպես չէ։

Ինչ վերաբերում է կոնկրետ SWIFT համակարգի սանկցիաների և Հայաստանի կապին, ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և, Ռուսաստանից բացի, այլ անդամ երկրները, ամեն կերպ, ցանկացած նախաձեռնություններում, հակասանկցիաներ, ցանկացած ոլորտում չգրված կոնսենսուս կա, որ հնարավորինս ամեն ինչ արվում է, որ սանկցիաների պարագայում այլ երկրներ, օրինակ՝ Ղազախստանն ու Հայաստանը չհայտնվեն սանկցիաների մեջ։ Բացի աշխարհաքաղաքական նկրտումներից, ուրիշ պատճառներ չկան, որ այդ սանկցիաները կարող են ավտոմատ կերպով այլ երկրների վրա տարածվել։

Բացի SWIFT-ից, կարևորագույն հանգույց են գլոբալ բանկերը․․․»։

Արմեն Գևորգյանի հաջորդ հարցը ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուին վերաբերում էր առողջապահության ոլորտում ապահովագրությանը, մասնավորապես, թե նշված ոլորտում ապահովագրության զարգացման ո՞ր մոդելն է համարում ավելի ռացիոնալ՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս տնտեսական պայմանները։

Հովհաննես Խաչատրյանը պատասխանեց, որ ապահովագրական համակարգի՝ ապահովագրական ընկերություններ, բյուրո, մեկ պատուհան համակարգ, դրանք կայացած ինստիտուտներ են, և դրանց օգտագործումն այդ ռեֆորմի շրջանակներում պետք է դիտարկվի։

«Կենտրոնացված համակարգը կարող է ունենալ իր որոշակի առավելությունները, բայց ես համոզմունք ունեմ, որ ճիշտ խթանների տեսանկյունից, որպեսզի քաղաքացին կամ բժշկական հաստատությունները ապահովագրական համակարգի համար այնպիսի ծախսեր չգեներացնեն, որոնք կարող էին չլինել։ Ապահովագրական ընկերությունները՝ ունենալով մասնավոր շահ, ամենալավ հսկողն են այդ համակարգի․․․ Բուն շահադրդման համակարգն ունենալու տեսանկյունից ես ավելի կողմ եմ ապակենտրոնացված տարբերակին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս