Մարդկանց անընդհատ խճճելը, անորոշության մեջ պահելն ու առաջնորդներից զրկելը ցեղասպանություն իրագործելու տեխնոլոգիա է. Կարեն Վրթանեսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:

Փորձագետը համոզված է.

  • Նիկոլ Փաշինյանն անընդհատ ամեն ինչ վերաձևում է, իր պատկերացումներով, այն մարդիկ, որոնք իրենց համար լոյալ չեն` դուրս են մղվում:
  • Նիկոլ Փաշինյանի իշխանության կադրային քաղաքականությունը նման է հավալլա խաղի, անընդհատ իրար վրայից թռնում են…
  • Քանդեցին, վերաձևեցին ոչ միայն բանակը, ուժային կառույցները, այլ նաև այլ ինստիտուտները, օրինակ՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ բազմաթիվ պրոյեկտներ կային, փակեցին, առանց հարցնելու նույնիսկ, թե դրանք ինչ պրոյեկտներ են: Բազմաթիվ կապեր խզվեցին նաև Հայաստանից դուրս:
  • Հենց Փաշինյանն է հակապետական քայլեր անում, նույնիսկ ֆրանսիացի դիվանագետ Շառլ Թալեյրանը Փաշինյանի մոտ ոչինչ չէր կարողանա անել:
  • Այն մարդիկ, որոնք փակում էին փողոցները, հիմա ասում են՝ հոգնել են քաղաքականությունից: Իրենց կերտած հայրենիքն իրենց դուր չի գալիս, և փոխանակ ուղղեն, ինքնահեռանում են երկրից, արտագաղթում են կամ ասում՝ «մուզիկանտ պոլիտիկայով չզբաղվել»: Բա ինչո՞ւ էիք 2018-ին զբաղվում պոլիտիկայով, Ղարաբաղի՞ց էիք ուզում ազատվել:
  • Մտավորականության դավաճանություն՝ ասում էին փիլիսոփաները:
  • Ադրբեջանցիները շատ լավ պասերով համագործակցում են նիկոլական քարոզչամեքենայի հետ՝ ֆեյքերի և աղբակայքերի միջոցով:
  • Նիկոլ Փաշինյանն իր անձնական իշխանությունն ամրապնդելու համար է խնդիրներ լուծում:
  • Պոպուլիստները անարխիստների նման չեն սիրում ինստիտուտներ, հենց գալիս են իշխանության՝ սկսում են կազմաքանդել ինստիտուտները, ինչպես, օրինակ, ԶԼՄ-ները:
  • Գորիսից Իրան մեր ճանապարհը, որ հանձնում են թշնամուն, բա դա թալան չէ՞…
  • Հիշո՞ւմ եք, Նիկոլը հին, ջարդված մեքենաները հանձնելու քարոզ էր անում, հետո պարզվեց՝ մետաղի ջարդոնով զբաղվող մի ընկերության համար էր դա անում:
  • Մենք պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը  մի բան ասում է, բոլորովին ուրիշ խնդիր՝ լուծում:
  • Փաշինյանի համար վտանգավոր է ցանկացած մարդ, որը երկար աշխատում է նույն տեղում:
  • Նա սիրում է քաոս ստեղծելով՝ պահել բոլորին իր ձեռքում՝ օդում կախված, որպեսզի երկարատև պլաններ չկարողանան ունենալ:
  • Նիկոլը ոչ մեկի հանդեպ հավատարիմ չի եղել:
  • Հիշո՞ւմ եք, որ պատերազմի առաջին օրերին ասում էր՝ եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի՝ մեզ պարտված չենք համարի: Սա ադրբեջանական քարոզչություն չի՞, Ադրբեջանն ինչքան փող պետք է տար, որ բարձր ամբիոնից նման հայտարարություն անեին…
  • Հակասական հայտարարություններ անելն այս իշխանությունների քարոզչական քաղաքականությունն է՝ ստեղծել խճճված անորոշություն:
  • Ի՞նչ է կատարվում սահմանամերձ գոտում, հասկանալի չէ, այսպիսի վիճակ Հայաստանում երբեք չի եղել:
  • Գյուղերում խաբում են, ինչ-որ կեղծ կայքեր, աստղագուշակներ, թե՝ Ղարաբաղը տվեցինք, Նախիջևանն ենք վերցնելու… Ասում են՝ 7 տարի հետո ոչ միայն Ղարաբաղն ենք հետ բերելու, այլ նաև Կարսը:
  • Կեղծ պատմություններ են տարածում, իբրև թե Քոչարյանն ատրճանակը պահել էր Աշոտիկի գլխին, Նիկոլն էլ ստիպված ստորագրեց հայտարարությունը:
  • Մարդիկ չեն ուզում ընդունել իրենց մեղքը՝ կոնֆետը կերել են, բայց մանկական խորամանկությամբ ասում են՝ կատուն է կերել:
  • Ընդդիմության սխալներն ու թերացումները՝ 3.5 տարվա ընթացքում չսովորեցին ինստիտուցիոնալ աշխատել, հերթով գրանցել իշխանությունների կատարած բոլոր հանցագործությունները: Բնակչությանը մատչելի լեզվով բացատրել իրենց ասելիքը, նարատիվ ձևավորել:
  • Իշխանությունները ակտիվիստների խմբերով պատերազմի ավարտից մեկ- երկու օր հետո արդեն գյուղեգյուղ ընկած՝ մարդկանց հետ խոսում և իրենց ստերն ու արդարացումներն էին տարածում, թե նախկիններն են մեղավոր…
  • Նիկոլ Փաշինյանը ոչ ընդամենը պրոբլեմ է, այլ պրոբլեմ է Հայաստանի գոյության համար:
  • Նիկոլ Փաշինյանը ստեղծել է քաոս և ամեն օր 24-ժամյա ռեժիմով սկանդալներ հրահրելով՝ մարդկանց ուշադրությունը շեղում է կարևորագույն խնդիրներից:
  • Անորոշությունը հատուկ է արվում, որպեսզի մարդիկ մինչև վերջին պահը չհասկանան՝ ինչ է կատարվում և ինչ պետք է անեն, ինչպես Բերձորում և Դադիվանքում:
  • Մարդկանց անընդհատ անորոշության մեջ պահելն ու առաջնորդներից զրկելը ցեղասպանություն իրագործելու տեխնոլոգիա է:
  • Ազգային էլիտան, կրթված մարդիկ, ընդդիմությունն այսօր ունեն անելիք:

Տեսանյութեր

Լրահոս