Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում ներառված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ընտրության կարգը:
Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում՝ «Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից» հոդվածում, «Բայդենի արտաքին քաղաքականությունը լինելու է առավել նախաձեռնողական, ագրեսիվ եւ ակտիվ։
Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի բանակցությունները. պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը եւ համագործակցության զարգացման տրամադրվածությունը։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերի կողմից Հադրութի շրջանի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթման մասին, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր և գերիներ ունեցավ: Պատգամավորն ընդգծեց՝ երբ տեղի ունեցավ այդ գործընթացը, նշված գյուղերը գտնվում էին հայկական վերահսկողության ներքո, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում որևէ ձևով չէր տեղավորվում։ Տիգրան Աբրահամյանը կոնկրետ հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ մինչ օրս այդ գյուղերի վերադարձն օրակարգի հարց չի դառնում։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ մինչև այս պահը բանակցությունների տրամաբանությունն այն է եղել, որ տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան կապը՝ երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո և ներքին ընթացակարգերի պահպանմամբ:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
Այսօր մենք քննարկում ենք երկրի համար ամենակարևոր նշանակություն ունեցող փաստաթաղթերից մեկը՝ պետական բյուջեն։ Բյուջեն հաշվապահություն չէ, բյուջեն լոկ հանրային ֆինանսներ չէ, բյուջեն քաղաքականություն է, քաղաքական նպատակների սահմանումն է, այդ խնդիրների լուծման ուղիների ուրվագծումն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումն է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Կատար։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց, որ ինքն այդ միջադեպին մասնակից չի եղել:
Աշխատանքային շաբաթն էլ սկսվելու է հունվարի 3-ին:
Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։
Ուղղաթիռը, որի մեջ եղել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Բիփին Ռավաթը, դեկտեմբերի 8-ի առավոտյան աղետի է ենթարկվել երկրի հարավում գտնվող Թամիլնադի նահանգում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իր հարցազրույցը՝ գրելով․ «Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն:
Սիրիայի Cham Wings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը միգրանտներով դեկտեմբերի 8-ին Մինսկից մեկնել է Դամասկոս: Այդ մասին են վկայում Մինսկ ազգային օդանավակայանի առցանց լուսագրի տվյալները:
«Երբ մենք խոսում ենք պատերազմի մասին, ամեն ինչ այդքան տրիվիալ և միարժեք չէ»,- 168.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսպես արձագանքեց գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարություններին։
Դատարանի որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի՝ այս ընթացքում հնչեցրած ահազանգերի լեգիտիմությունը գերիների և այլ պահվող անձանց, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության, Ադրբեջանի կողմից հնչող հայատյաց հռետորաբանության վերաբերյալ:
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց Արտակարգ իրավիճակների փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, մարզի բոլոր կադրային նշանակումների կնքահայր Կարեն Սարուխանյանը:
Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ, թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
168.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Ամուլսարի ՇՄԱԳ-ով հարուցված քրեական գործը, որի նախաքննությունն ընթանում էր 2 տարուց ավելի:
Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան
Բիզնեսը Հայաստանում փող չի դնում. Արթուր Խաչատրյան:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
Գյումրու բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների և անհետ կորածների հարազատները, որոնք ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ Ալեն Սիմոնյանի կատարած հայտարարության դեմ, ասել են, որ եթե պատշաճ արձագանք չլինի իրենց խնդրին, ապա գնալու են ավելի ռադիկալ քայլերի:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շփվել է մի մարդու հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, եւ որոշել է տանից աշխատել առնվազն մինչեւ դեկտեմբերի 9-ը, երբ նա կհանձնի հերթական թեստը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գերիների և անհետ կորածների ծնողների ու հարազատների բողոքի ակցիաներին՝ նշելով, որ իրենք արդեն հայտարարել են նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:
Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին ընտրեցին նոր կանցլեր: