Մահացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը
Գյումրու բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը:
Բաբկեն Նասիբյանն աշխատել է Լենինականի և Գյումրու գրեթե բոլոր հիվանդանոցներում, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնում:
Բաբկեն Նասիբյանը ծնունդով Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղից է: 1966-67 թվականներին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը: Ծառայել է սովետական բանակում: Արցախյան առաջին պատերազմի մասնակից է:
«Սիրում էի բժշկի խալաթը, մասնագիտությունը, հետո էլ՝ մեր և հարևան գյուղերում չկար բժիշկ, որոշեցի բացը լրացնել՝ ինքս բժիշկ դառնալով»,-տարիներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էր բժիշկ Նասիբյանը:
Բաբկեն Նասիբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր: