ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություն կատարելու վերաբերյալ։
«Պահեստազորի սպաների» շարժումը կրկին անգամ դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանտար, գնդապետ Աշոտ Մինասյանի /Աշոտ Երկաթ/ ձերբակալության կապակցությամբ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի թաքցնում՝ օգտվել ու շարունակելու է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից։
Կառավարության առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վանիկ Օհանյանին նշանակեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ իրավաբանների համոզմամբ, այս որոշումը անօրինական էր, քանի որ օրենքի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչև կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը:
Խնդիրը մասնավորապես վերաբերում է համայնքային մակարդակում համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման կարգին։ Իշխանությունները դեռևս անցյալ տարվանից ձեռնամուխ եղան ՏԻՄ ընտրակարգի փոփոխությանը՝ առաջարկելով 4 հազար և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ, որոնց մասնակցելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները։
Պայմանագրային զինծառայողների խնդիրների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում՝ ՈւՂԻՂ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արթիկ խոշորացվող համայնքից եկող ահազանգերը չեն դադարում զարմացնել. Տոտալ անիշխանության պարագայում թեկնածուներն անում են այն ամենն, ինչ ուզում են: Երեկ ահազանգ ստացանք, որ Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով հիմա էլ ցանկանում է նախկինի նման «փառքով» ղեկավարել խոշորացված Արթիկ համայնքը «Միասնական Արթիկ» դաշինքով, նոյեմբերի երկրորդ շաբաթում որոշել է համայնքի բնակչության վճարներից ձևավորվող բյուջեից պարգևավճարներ բաժանել համայնքային բյուջետային աշխատողներին:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին օրենքի նախագծը։
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հերթական թիմակցին՝ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանին կնշանակի դեսպան։ ԱԳՆ մեր աղբյուրները խուսափում էին կոնկրետ երկրի անունը նշել, խոսք է գնում Իտալիայի, սկանդինավյան երկրների, անգամ Լիտվայի մասին։ Թեեւ Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 558 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 578-ի:
Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի մարզպետ է նշանակվել գրավոր ընթացակարգով։
Կառավարության այսօրվա նիստում մինչև օրակարգի հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երկրում կորոնավիրուսի համավարակային իրավիճակի որոշակի մեղմացում կա։
COVID-19 ճամփորդական սահմանափակումների մասին ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Կառավարության նիստը` ՈւՂՒՂ։
Կոտրված հաշիվը հետ բերել շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։
Ըստ էության, շարունակվում է՝ Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան…
Տնային պայմաններում մահացածների թվերն առողջապահության նախարարությունը չի ներկայացնում։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Արդյունքում, լուծվել է 22։00-ից մինչև 24։00-ն ընկած ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտություն անցնելու և ՀՀ տարածք մուտք գործելու հարցը։
Նրա խոսքով` նույնիսկ կա տեղակատվություն, որտեղ որոշ բժիշկներ նշում են, որ այս վարակը մարդիկ շատ ավելի թևթև են տանում, ոտքի վրա, գրիպանման երևույթներ են, համ ու հոտը չի կորում, հիմնական արտահատող երեւույթը հոգնածությունն է, սա էլ շատ նախնական տվյալներով։
Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանվանելի ավտոճանապարհներ։
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ամեն ինչի մեծագույն զավեշտը գիտեք, որն ա՞, որ էսքանից հետո Սերժ Սարգսյանը շարունակում ա ամենափոքր հնարավորության դեպքում խոսել Հայաստանի շահերի մասին, Արցախի խնդրի մասին, պայմանավորված պատերազմի ընթացքում կիրառված անթույլատրելի անմարդկայինությունների մասին, ինքնորոշման մասին ու էս հանրությունը 2018-ին փողոցում մերժում էր իրան: Իսկ նրան ում բերեցին հանձնեց Արցախը, […]
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ներքաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին, Արցախյան վերջին պատերազմին ու Արցախի հարցի հիմնախնդրին առնչվող հիմնավոր ելույթով: