Մասսայական պատվաստումը հղի է լրջագույն վտանգներով, այս տեմպերով «հայկական շտամ» էլ կգեներացնենք. Դոկտոր, պրոֆեսր Գրիգորյան. «Փաստինֆո»
Նոր՝ «Օմիկրոն» շտամի վերաբերյալ ամենատարբեր սենսացիոն լուրեր են շրջանառվում ամենատարբեր ԶԼՄ-ներով, բայց դեռ որևէ պաշտոնական հաղորդագրություն մահվան դեպքի մասին չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, առողջապահության կազմակերպիչ Սամվել Գրիգորյանը։
Նրա խոսքով` նույնիսկ կա տեղակատվություն, որտեղ որոշ բժիշկներ նշում են, որ այս վարակը մարդիկ շատ ավելի թևթև են տանում, ոտքի վրա, գրիպանման երևույթներ են, համ ու հոտը չի կորում, հիմնական արտահատող երեւույթը հոգնածությունն է, սա էլ շատ նախնական տվյալներով։
«Եվ այս ամենով հանդերձ ինչու է այսպիսի մեծ աղմուկ բարձրացել: մտահոգություններից մեկն էլ այն է, որ պատվաստանյութը, որն այսօր կիրառվում է, կարող է շրջանցել այս վիրուսին» -, ասել է Գրիգորյանը։
Պրոֆեսորի ենթադրությամբ` ՀՀ առողջապահության նախարարության գործելաոճը հանրային առողջապահության խնդիրներին համահունչ չի, դա այլ օրակարգ է, և իրենք դրսից հրահանգներ են ստանում և ըստ այդմ կատարում դրանք։
«Մասսայական պատվաստումը հղի է լրջագույն վտանգներով, այս տեմպերով մենք շուտով «հայկական շտամ» էլ կգեներացնենք», – նշել է նա։