Բոստոնյան լոռամրգային պիրոգ
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ալյուր – 130 գ
2. Ձու – 3 հատ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Կարագ – 150 գ
5. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
Միջուկի համար
1. Լոռամիրգ – 300 գ
2. Տապակած ընկույզ – 80 գ
3. Շաքարավազ – 0.5 բաժակ
Զարդարելու համար
1. Շաքարի փոշի – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձուն, շաքարավազը և փափուկ կարագը հարիչով հարել 3-4 րոպե:
2. Զանգվածին ավելացնել ալյուր և փխրեցուցիչ, խմոր հունցել:
3. Կաղապարը պատել թխելու համար նախատեսված թղթով, հատակին տեղավորել լոռամիրգը, ընկույզը, վրան շաքարավազ ցանել, լցնել խմորը: Կաղապարը ծածկել փայլաթիթեղով և 40 րոպե թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Դրանից հետո փայլաթիթեղը հանել և թխել ևս 5 րոպե:
4. Պատրաստի պիրոգը շուռ տալ ափսեի մեջ, սառեցնել, վրան շաքարի փոշի շաղ տալ, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը