Ռուսական կանաչ բորշչ
Բաղադրիչներ
1. Ձու – 7 հատ
2. Խոզի միս – 1 կգ

3. Սոխ – 2 հատ

4. Թթվասեր – 200 գ
5. Կարտոֆիլ – 400 գ

6. Թրթնջուկ – 1 փունջ

7. Սև աղացած պղպեղ – 5 գ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը պինդ եփել:

2. Միսը միջին չափերով կտրատել:
3. Կտրատել նաև սոխը:
4. Միսը տապակել, մինչև ոսկեգույն դառնալը:
5. Ավելացնել սոխը:
6. Տապակած միսը և սոխը տեղափոխել կաթսայի մեջ:
7. Ավելացնել համեմունքները և կարտոֆիլը և եփել մինչև պատրաստ լինելը:
8. Ձվերը մանր կտրատել և ավելացնել բորշչին:
9. Թրթնջուկը կտրատել, ավելացնել բորշչին և վերցնել կրակից:
10. Թողնել՝ տասը րոպե հանգստանա, և մատուցել թթվասերի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

