
Ամերիկյան կաթնաշոռաբանանային չիզքեյք՝ առանց շաքարի

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 500 գ
2. Բանան – 400 գ
3. Յոգուրտ/թթվասեր – 100 գ
4. Ալյուր – 50 գ
5. Շաքարի փոշի – 20 գ
6. Ձու – 2 հատ
7. Ելակ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը խառնել թթվասերի կամ յոգուրտի հետ, հարել շաքարի փոշով: Ավելացնել ձվերը, նորից հարել:
2. Զանգվածին ավելացնել ալյուրը, խառնել: Առանձին պատրաստել բանանի խյուսը, խառնել հիմնական զանգվածին, ամբողջը նորից հարել: Թխել 1 ժամ, նախապես 160 աստիճան տաքացրած ջեռոցում:
3. Պատրաստի չիզքեյքը սառեցնել, զարդարել ելակով, վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը