
«Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը». «Դավիթ Համբարձումյան» դաշինք

«Դավիթ Համբարձումյան» դաշինքը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․
««Դավիթ Համբարձումյան» դաշինքին լուրեր են հասնում, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու ցուցակում ընդգրկված համայնքի ղեկավարները՝ մասնավորապես Արբաթ և Գեղանիստ համայնքների, սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում բնակիչներին:
Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը…»։