
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: